▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս սրճարանում թքած ունեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի վրա

Ֆեյսբուքյան օգտատեր Մարատ Բաղդասարյանը գրում է․

«Ստորև նույնությամբ մեջբերում եմ անում իմ կողմից շատ հարգված, սիրված եւ շատ խելացի մի աղջկա ինստագրամյան էջից։ Գրառումը վերաբերվում է SANTAFE սրճարան-ռեստորանին։ Պատվեր ընդունող ռուս աղջիկն ամբարտավան տոնով պահանջում է ռուսերեն խոսել: Այս սրճարանում թքած ունեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի վրա, ուստի սրճարանի անվանումը միայն լատինատառ է գրված։ Նույն վիճակն է քաղաքի կենտրոնում գտնվող գրեթե բոլոր սրճարաններում։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ սրճարանային տարածքների յուրաքանչյուր քմ համար կենաց մահու պայքարի պատրաստ հայերը սկսեցին ռուսներին զիջել այդ բիզնեսը։ Գուցե վերևից ինչ որ մի չար ձեռք ռուսների համար աներևակայելի բարենպաստ պայմաններ է ստեղծո՞ւմ։ Այս երևույթի դառը պտուղները հետո ենք տեսնելու։ Հայերենին չեն տիրապետում, թող հավաքարար աշխատեն, թող զուգարան մաքրեն, իսկ հիմա մեջբերումը. - «Հիմար սրճարան, որի հեռախոսազանգերին պատասխանում են այլազգի օպերատորներ, մենեջերին ենք պահանջում` եւս այլազգի է եւ հայերեն չի հասկանում, սեփական երկրում, սեփական քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանից չցանկացանք օգտվել, քանի որ տեղ ամրագրելիս բախվեցի նման խնդրի, երբ իմ մայրենի լեզուն իմ երկրում չեն հասկանում, որպեսզի գրանցեն։ Հայը միշտ հայ էր, էս ինչ դարձաք... օտարամոլ թշվառներ...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին