▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը․ Արման Թաթոյան

Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։

Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։ Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ,-նշել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին