▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Ադամ Սահակյանիծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան: 2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին։

2013 թվականին Ադամն ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Ադամը գործել էր ըստ մարտական հաշվարկի և դրա շնորհիվ է, որ հակառակորդը 4-5 ժամ չէր կարողանում գրավել դիրքը։

Ադամ Սահակյանը իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝հասցնելով նրան զգալի կորուստներ կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին