▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսօր առաջին առաջադրումն ունեցանք». ԿԸՀ նախագահ

Թարմացված․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են․

«Օգոստոսի 10-ին ԿԸՀ առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն։ Նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն:

«Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ առաջին առաջադրումն այսօր էր. «Այս պահին ԿԸՀ մուտք են արվում Հայաստանի Եվրոպական կուսակցության փաստաթղթերը»:

Հիշեցնենք՝ ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին