▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով․ Սենոր Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը... Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք։ 

«Ահա հենց այսպես էլ շարունակելու ենք կորցնել: Մի քանի օր առաջ Արցախի Մեծ թաղեր, Խծաբերդ, Մեծ շեն, Հին շեն, Եղծահող գյուղերի մասին էինք ահազանգում... Մեր հնչեցրած տագնապը խլացվեց այդ տարածաշրջանում գերեվարվածների ու պատանդների անհայտ ճակատագրերը պարզելու հանրային հուզումներով և արդյունքում երկրորդվեց Մեծ թաղերի ու Խծաբերդի ճակատագիրը...

Այսօր արդեն մտահոգված ենք Սյունիքի սահմանամերձ տարածքների վերադարձով և ստիպված կլինենք «երկրորդական» համարել Բերձորի ենթաշրջանի հետ կատարվելիքը...

Իսկ սա ոչ այլ ինչ է, քան բացարձակ անտերության ու անիշխանության հետևանք... Այսքանից հետո մնում է եզրահանգել, որ «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում... Սթափվեք, քանի դեռ ամեն ինչ վերջացած չէ...»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին