Հունվարի 28- ին լույս աշխարհ է եկել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` փոքրիկ Կարապետը:

Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
Փոքրիկը ծնվել է Գյումրու ծննդատանը: Նա ընտանիքի երրորդ զավակն է։
Գյումրի համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի ողջ անձնակազմը շնորհավորում են Սիմոնյանների ընտանիքի անդամներին և հարազատներին, մայրիկին ու փոքրիկին մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն և երջանկություն:


