«Հայրենիքումս տիրող վիճակի եւ այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից»,- ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ հայտարարել է «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանը:
Նշված կոչումն արվեստագետին շնորհվել է 2001 թվականին:
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են ԱԺ պագամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: Դա տեղի էի ունեցել Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո, երբ պատգամավորը հերթական անգամ պահանջել է նրա հրաժարականը: Ավելի ուշ զանգվածաբար բերման են ենթարկվել նաեւ ավելի քան երկու հարյուր քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկաբնակ երգչուհի Էռնա Յուզբաշյան ու դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը էին հրաժարվել Սերժ Սարգսյանի հանձնած պարգևներից: