▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ձերբակալման վայրից կոչ է անում քաղաքացիներին դուրս գալ փողոց

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։ Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին»։

Հիշեցնենք, որ այսօր Էրեբունի վարչական շրջանից Նիկոլ Փաշինյանին բերման էին ենթարկել: Ավելի ուշ Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ նրան ձերբակալել են: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին