Այսօրվա տեսանյութը իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով տարածված տեսնայութին, որում Փաշինյանին ուղղված սպառնալիք է հնչում։
«Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, որպեսզի Փաշինյանը ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների և ընդդիմադիրների հանդեպ: Եվ Փաշինյանի ու նրա խմբակի օպերատիվ ու ատելությամբ լեցուն արձագանքները չուշացան:
Վստահ եմ, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ Փաշինյանին իբր զոհ ներկայացնելու, ժողովրդի վախերի վրա խաղալու և արցախցիներին լրացուցիչ թիրախավորելու համար»,- նշել է Բեգլարյանը:


