▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսուհետ` խաղաղ ցուցարար, բայց դավաճան նիկոլ». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/anna_mkrtchyan_1111.jpg

«Սիրելի քաղաքացիներ
«Էդ որ դատավորն ա, որ իմ ասածը չպտի անի»-ի հաջորդ սերիայի գլխավոր դերում այս անգամ վճռաբեկն էրՎճռաբեկն «արձագանքեց»` նիկոլը հո մեղավոր չի:
Շատ հետաքրքիր նախադեպ ունենք այլևս, որը հենց նիկոլի քանդած Հայաստանի դրսևորումն է:
Հայաստանում ոստիկաններից մահակներ խլելու կոչերը, զանգվածային թալան կազմակերպելն ու հրապարակում դրանից ապրել հոգու փառավորում, այլևս խաղաղ հավաքի ուղիղ նշաններ են:
Երբ կան հրապարակված տեսագրություններ, թե ինչպես է կազմակերպվում զենքի և զինված անձանց տեղաշարժը Երևան քաղաքում, «պարզվում է»` դա բացարձակապես չի նշանակում, որ այդ անձինք խաղաղ չեն:
Այսուհետ` խաղաղ ցուցարար, բայց դավաճան նիկոլ:
Որպես լրացուցիչ ծառայություն՝ կարող եմ առաջարկել վճռաբեկ դատարանին նիկոլին նախօրոք անմեղ ճանաչել բոլոր այն հոդվածներով, որոնց դատապարտումը գալու է իշխանազավթման ավարտից հետո:
Հ.Գ. Արդյո՞ք սա բավարար է գլխավոր դհոլչու պաշտոնավարումը երկարաձգելու համար: Կերևա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին