▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, Վաչագան Ղազարյանի /Հայտնի է որպես Սերժի Վաչո/ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործի վարույթը՝ կարճվել:


Մարդը վճարել է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլլար որպես ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար /Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը/ և նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից:

Այլևս ավելորդ եմ համարում մանրամասնել ի սկզբանե Վ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքի և դրա էության մասին, այդուհանդերձ, ցանկանում եմ արձանագրել, որ այսպես կոռուպցիայի դեմ չեն պայքարում, այսպես առհասարակ վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը և հասարակության վստահությունն այդ գործընթացի նկատմամբ:

 

Այսպիսի արդյունքները խորքային ադեցություն են ունենալու օրինականության վերականգնման գործընթացի վրա՝ պահպանելով իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունը:

Պետք չէ կասկածել, որ այսուհետ մի շարք ՛՛Շնաձկներ՛՛ կսկսեն մտածել, որ եթե ՛՛Սերժի Վաչոն՛՛ է այս միջոցով ազատվում քրեական պատասխանատվութունից, ապա ինչո՞վ են իրենք պակաս նրանից:

Բարդ է...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին