▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսպիսի ստոր արարք վերջին 20 տարիների ընթացքում չէր գրանցվել». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն երկրորդ դեպքն է, որ ոստիկանության բաժնում բռնության են ենթարկվում փաստաբաններ։ Այսպիսի ստոր արարք վերջին 20 տարիների ընթացքում չէր գրանցվել։
Արդեն երկրորդ դեպքն է, որ Հանրային հեռուստաընկերությունը պատշաճ չի արձագանքում իրավապաշտպան ամենամեծ կառույցի նկատմամբ տեղի ունեցած ծանրագույն իրադարձությանը։
Առնվազն Փաստաբանների պալատի նախագահը պետք է հնարավորություն ունենար Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնել եղելությունը և իր գնահատականները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին