▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ ինքնահաստատվում են գիտելիքի, այլ ոչ թե Ջիփի կամ պապայի նվիրած հեռախոսի հաշվին

Այսօր Բժշկական համալսարանում "Что? Где? Когда? " ուսանողական առաջնությունն էի վարում, այսքան շատ ուսանող մասնակից չէի տեսել` 30 թիմ:Ուժեղներ էլ կային, թույլեր էլ, բայց բոլորի աչքերում ազարտ կար` ճիշտ պատասխանը որոշելու:

Երկար տարիներ խաղում եմ այս խաղը, համարյա թե ամեն ինչի հասել եմ մարզական առումով, բայց ամեն անգամ սեղանի շուրջ նստելիս նույն զգացումն ունեմ, ինչ ունեցել եմ առաջին անգամ, հեռավոր 1991-ին :

Այս քսաներկու տարվա մեջ հազարավոր մարդիկ են եկել գնացել, տասնյակ հազարավոր հարցեր են խաղացվել, հաղթանակներ ու դաժան պարտություններ են եղել, էլ չասեմ, ինչքան շաբաթ և կիրակիներ չեմ վայելել պարապմունքների ու մրցաշարերի պատճառով:

Մի բան գիտեմ, ինչքան էլ հոգնած, զբաղված կամ ամեն ինչից զզված լինեմ, եթե հնչում է զանգ ու ասում են . " Տիգրան ջան, կօգնես մի հատ մրցաշար կազմակերպենք" , ամեն ինչը կթողնեմ ու կզբաղվեմ:

Խաղից դուրս գտնվող մարդուն դժվար է բացատրել այն պահը, երբ լսումցես հարցն ու ուշադիր հետևում ես թիմակիցներիդ, և պահի տակ մարդու աչքերում մի արև է զարթնում , դեմքը բացվում է և նա, ուրախացած,ասում է. " Գիտեմ"

Ֆանտաստիկ տեսարան է

Ու հավատացեք, ոչ մի տարբերություն չկա նախարարներ են խաղում, գյուղապետեր , ուսանողներ թե դպրոցականներ : Նույն անմիջական էմոցիաներն են, բացարձակ նույնը:

Եվ ամենակարևորը , որ այստեղ այն հազվագյուտ տեղերից է, որտեղ մարդը իրեն լավ է զգում, քանի որ կարդացած է, զարգացած է ու պարկեշտ:

Որտեղ նա ինքնահաստատվում է իր գիտելիքի, այլ ոչ թե Ջիփի կամ պապայի նվիրած հեռախոսի հաշվին:

Եվ դա է ճիշտը:


Տիգրան Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին