▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրաստվո՞ւմ եք գնալ Ծառուկյանի որձ առյուծի վանդակ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ծառուկյանը ասել է, որ եթե չապացուցեք, որ ինքը շպիոն է, ապա ինքը ձեզ հրավիրում է իր որձ առյուծի վանդակը. պաատրաստվո՞ւմ եք ինքնակամ գնալ՝ բարոյական պատասխանատվությունից ելնելով»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչպետ Նիկոլ Փաշինյանին:

Գիժ է, հիստերիկ ու շիզոֆրենիկ է, մարդիկ են ասում ձեր մասին,- նաև նշեց լրագրողն, ապա կարծիքներ ներկայացրեց  Փաշինյանի ընտրազանգվածի մասին, ինչին վերջինս պատասխանեց. «Դուք բավարար հիմքեր ստեղծեցիք, որ ահագին մարդ ձեզ դատի տա՝ պատվի և արժանապատվության հայցով: Ես արժանապատիվ չեմ համարում ձեր հարցին պատասխանել»:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Նյութի սկզբնաղբյուրն՝ այստեղ

***

«Եթե ընտրությունների արդյունքում դուք չընտրվեք վարչապետ՝ այս զինտեխնիակյով կարո՞ղ ենք ջախջախել Ադրբեջանին, եթե, իհարկե, Ալիևը որոշի հարձակվել»,- զորահանդեսից հետո անցկացրած ճեպազրույցի ժամանակ լրագրողն հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Բանակի կերպափոխումը պատերազմի մասին չէ՝ այլ խաղաղության, մենք որևէ մեկին ջախջախելու խնդիր չենք դնում, մենք խնդիր ենք դնում Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու, իսկ Հայաստանի տարածքների հարցը կլուծվի սահմանազատման արդյունքներով»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։

***

«Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են: Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ եկել ա, Ղարաբաղի հարց ա առաջ տանում: Գիտեք, թե մենք չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանության կապերի մասին»,- ճեպազրույցի ժամանակասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արթուր Օսիպյանի մկասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և նրա հայտարարությանը: «Ինքը և Ղարաբաղի պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել պրոցեսը և ՀՀ-ն վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ: Այո՛, ինան ու իր նմանները փախածներն են»-հավելել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին