▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ կոռուպցիոն շատ մեխանիզմներ են աշխատում. Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Թորոսյանին հետևողական լինել

 

Այսօր՝ մայիսի 30-ին, կառավարաության  նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առաջարկեց լրացում կատարել 2014թ. մարտի 27-ի 375-Ն սոցիալական փաթեթի որոշման մեջ: Նախարարը մասնավորապես նշեց.

«Այս փոփոխությամբ մենք ավելացնում ենք շահառուների մեջ Երևանի շտապբուժօգնության ՓԲԸ-ի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների՝ թվով 560 աշխատակցի և մարզերի՝ 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող արյան փոխներարկման բաժնի աշխատակիցներին: Նոր շահառուների համար կպահանջվի 18 մլն դրամ, որը նախատեսված է այս տարվա պետական բյուջեով: Մենք սրանով պարզապես մի փոքրիկ անարդարություն ենք ուղղում, որը տեղի էր ունեցել բուժաշխատողներին ապահովագրություն տալու ժամանակ, երբ նրանք դուրս էին մնացել համակարգից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս նախագծին, ասաց.

«Ես ոնց հասկացա 200 հազար քաղաքացիների վրա է այո՞ տարածվում այս որոշումը: Պարոն Թորոսյան, խնդրում եմ լայնամասշտաբ իրազեկեք այս մասին և աշխատանք տարեք, որ այդ որոշումները մանրամասն լուսաբանվեն:

Քաղաքացիները պետք է տեղյակ լինեն՝ ո՞ւր են գնում, ո՞ր հիվանդություններն են մտնում դրա մեջ, ո՞ր պարագայում՝ ո՞ւմ, որտե՞ղ պիտի դիմեն, դիմելիս՝ ի՞նչ թուղթ պետք է ունենա իրենց հետ... քանի որ, երբ որ կոռուպցիոն դրսևորումներ են ի հայտ գալիս, պատճառներից մեկն այն է, որ նրանք տեղյակ չեն՝ ի՞նչ դեղամիջոց է պետությունն իրենց հատկացրել, որո՞նք են անվճար, և հետևաբար այստեղ կոռուպցիոն շատ մեխանիզմներ են աշխատում, որոնք ոչ միայն ստվերում են կառավարության աշխատանքը, այլևս զրկում են քաղաքացիներին իմանալ իրենց իրավունքները»:

 

Կարդացեք նաև՝ Այս կազմով սա մեր վերջին նիստն է․ Նիկոլ Փաշինյան

 

Զգույշ եղեք, թե չէ երեխեքն էլի կասեն՝ խաբեցին մեզ. Փաշինյանը հիշեցրեց Սիսի երեխաների տեսանյութի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին