a1plus.am-ը գրում է. Արմավիրի մարզի 53-ամյա բնակիչ Մկրտիչ Սուքիասյանը հայտնվել է դատարանում։ Հայցը ներկայացրել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցը, որն ազատամարտիկից պահանջում է 2 տարի առաջ կատարված սրտի վիրահատության գումարը։ «Ես չեմ հրաժարվել վճարել, չկա, որ վճարեմ։ Որ լինի, շորերս էլ կտամ»,-նշում է պարոն Սուքիասյանը։
Վիրահատության արժեքը 2 560.000 դրամ է եղել, որից 900.000-ը հետվիրահատական շրջանում փոխանցել է Պաշտպանության նախարարությունը։ 2012-ի դեկտեմբերին ազատամարտիկը դիմում է գրել հիվանդանոցին, որպեսզի թույլտվություն տրվի 6 ամսվա ընթացքում կատարել գումարի մնացած մասի մարումը։ Սակայն չի կարողացել վճարել եւ արդյունքում հարկադիր կատարողներն այցելել են ազատամարտիկին, բայց դատարկաձեռն հեռացել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում