Գլոբալ առումով ազատամարտիկները պետք է ընդհանրապես չխառնվեն քաղաքականության մեջ:
Ինչպես տեսնում ենք, այսքան տարի քաղաքական դաշտը միայն երկպառակտություն է առաջացրել ազատամարտիկների շրջանում:
Կուսակցությունները իրենց այս կամ այն քաղաքական շահի համար միշտ էլ շահարկել են ազատամարտիկների այսօրվա անապահով ու չգնահատված լինելը` ներքաշելով քաղաքական ամենակեղտոտ խաղերի մեջ: Վերջին քաղաքական զարգացումներն էլ դրա վառ ապացույցն են:
Կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանի, Սասուն Միքայելյանի, Սեյրան Սարոյանի ու մնացածի նման փառապանծ տղերքը նրա համար չեն կռվել, որ էսօր այս կամ այն պատեհապաշտի հետ քաղաքականությամբ զբաղվեն:
Չլինել քաղաքական գործընթացների կենտրոնում, դեռ չի նշանակում չբարձրաձայնել երկրում առկա սոցիալ տնտեսական խնդիրները, չի նշանակում ստրկանալ: Ազատամրտիկները կարող են ու շատ ժամանակ պարտավոր են էլի խոսել, բարձրաձայնել, համախմբել որոշակի զանգված իրենց կողքին և միևնույն ժամանակ չլինել կուսակցույթունների ֆիգուրներ: