Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հոկտեմբերի 23-ին և 24-ին շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներ՝ Վ. Բ.-ին (ծնվ.1976թ.) և Ս. Չ.-ին (մոտ 55 տ.): Վերջիններս տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:
Ազատամուտ գյուղում շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet