▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մեր քաղաքացիները հնարամիտ են և դուխով. Նիկոլ Փաշինյանին զվարճալի զեկույց են ներկայացրել

Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն. Տիգրան Ավինյան

Պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ…Նիկոլ Փաշինյանը ՝ «Ամուլսարի» հարցով որոշման մասին

Մեքենայում թմրանյութ օգտագործելիս ոստիկանները բռնել են

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

Սևանում 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է կնոջը

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

RyanAir-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

Ազդակիր համայնքների բնակիչները կկարողանան և աշխատել, և վերահսկել հանքի աշխատանքները

«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» պատասխանատուները. . .

ՀՀ գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որն առաջիկա օրերին չի. . .

Խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյան

ԱԱԾ-ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրի անվճար բուժօգնության շնորհիվ փրկվել է 151 կյանք

Մեքենան ընկել է Գառնու ձորն ու հրդեհվել.մեքենայում հայտնաբերվել է զբոսաշրջիկ կնոջ մոխրացած դին

Վտանգները գերագնահատված են, աղմուկը՝ չափազանցված. գիտնականները կողմ են, որ Ամուլսարի հանքը շահագործվի

Ու՞մ հետ է հանդիպել Տիգրան Ավինյանը Շորժայում

Սա ՔԿ-ի վերլուծությունն է «Էլարդ»-«Լիդիան» փաստարկ-հակափաստարկ-ընդհանուր հայտարար տիրույթում․. . .

Ոստիկանները բացահայտել են «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները

Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

«Կրկին ներող եղեք, Դուք Գևորգ Գորգիսյանի կինը չե՞ք». բուռն քննարկում՝ համացանցում

Մեծ է հավանականությունը, որ Սևանից օրենքով նախատեսվածից ավելի թողք իրականացնելու. . .

Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է

Կանևսկոյի զանգը՝ Սեյրան Սարոյանին. իրավապահները պաշտպանել են գեներալին. մանրամասներ

Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար․ Արսեն Թորոսյան

Գիշերվա 2-ին` 3 տեղով միանգամից Գառնիում հրդեհ է սկսվում՝ չի կարա պատահական լինի․․․Ֆելիքս Ցոլակյան

Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

«Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար». Կարպիս Փաշոյան

Կարծում եմ՝ բոլոր հարցերի մատչելի պատասխան է սա․ Նիկոլ Փաշինյան

Տիգրան Ավինյանն Ամուլսարի մասին նոր գրառում է կատարել

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել. . .

Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

Փոփոխվում են «Կյանքի ստենտ» ծրագրի չափանիշները․ Առողջապահության նախարար

Ինձ մտահոգեց հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը․ Նաիրա Զոհրաբյան

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ

Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին. Տիգրան Ավինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝. . .

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Համակարգչի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է. . .

Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, կոմայի մեջ, շատ վատ է. Սեյրան Սարոյան

Ես տան պապան եմ, կնիկս էլ՝ մաման. սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը. Սարոյանը՝ Ստամբուլյան. . .

Զենք-զինամթերքի հայտնաբերում Վաղարշապատում. 8 քաղաքացի բերման է ենթարկվել

Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու. Արայիկ Հարությունյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած

Ազատամուտի գյուղապետի որդին կալանավորվել է

 

ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը: 


Որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավաար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ. Մ.-ի հրաժարականի պահանջով նույն համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի ժամանակ նրա որդին՝ Ռ. Մ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հայհոյանքներ հնչեցրել խաղաղ հավաքի մասնակից համագյուղացիների հասցեին, խոչընդոտել խաղաղ հավաքին ազատ մասնակցելու նրանց սահմանադրական իրավունքի իրականացմանը՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել:

 

 

 

 

 

 

 

 

 

Բացի այդ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից բերման ենթարկվելու ընթացքում, նա ծառայողական պարտականություն­ները կատարող ոստիկանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ երկու անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով նրան: 2018թ. հոկտեմբերի 6-ին և 8-ին, չնայած պատշաճ կարգով ծանուցված լինելուն, Ռ. Մ.-ն չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրորդ անգամ որևէ հարգելի պատճառ չնշելով:

Հետաքննու­թյան մարմնին հանձնարարվել է բերման ենթարկել նրան, որին ի պատասխան հայտնվել է, որ Ռ. Մ.-ն բացակայում է բնակության վայրից: Մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018թ. հոկտեմբերի 13-ին Ռ. Մ.-ն կամովին ներկայացել է Տավուշի մարզային քննչական վարչություն, նրան առաջադրվել է մեղադրանք, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է հարուցել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար՝ այն հիմնավորմամբ, որ մեծ է մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանականությունը:

Դատարանը, թեև հիմնավորված է համարել կալանավորումը որպես խափանամն միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն միաժամանակ բավարարել է պաշտպանի՝ Ռ. Մ.-ի նկատմամբ ընտրված «կալանավորում» խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 1մլն ՀՀ դրամը:

2018թ. հոկտեմբերի 16-ին դատախազի կողմից վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել՝ բեկանելու Ռ. Մ.-ի նկատմամբ գրավ կիրառելու մասով առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմամբ ազատ արձակվելուց հետո՝ փաստական տվյալներ են ստացվել Ռ. Մ.-ի կողմից հնարավոր նոր հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հոկտեմբերի 18-ին՝ գյուղի համայնքապետարանի մոտ Ռ. Մ.-ն ավտոմքենան վարել է իր ուղղությամբ՝ փորձելով վրաերթի ենթարկել: Համայնքի մեկ այլ բնակիչ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին, Ռ. Մ.-ն, մեքենայով կանգնելով իր տան բակում, հայհոյել է իրեն և սպառնացել, որ կսպանի: Երկու հաղորդումների հիման վրա էլ հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է Ռ. Մ.-ի կողմից նշված երկու քաղաքացիներին իրական վտանգ պարունակող սպանության սպառնալիքներ տալու հանգամանքները, ինչի արդյունքում որոշում է կայացվել Ռ. Մ.-ին առաջադրված մեղադրանքը լրացնել նաև սպանության սպառնալիք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն­ների կատարման փաստով, և Ռ. Մ.-ին առաջադրվել է նոր մեղադրանք: 2018 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու և գրավն անթույլատրելու ճանաչելու մասին: Նշված դեպքը ակնառու կերպով վերահաստատում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ արտահայտված այն մտահոգությունը, որ չնայած ընդհանուր առմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկայի հաճախակիացման դրական միտումներին, դատարանների կողմից շատ հաճախ այս խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումները կայացվում են անհիմն կերպով՝ անտեսելով քննիչի կամ դատախազի ներկայացրած՝ տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու անթույլատրելիությունը հիմնավորող փաստարկները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին