▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատության հրապարակում ոստիկան է դանակահարվել, կան վիրավորներ

168.am-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն  ասել է, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ: «Իհարկե, կան վիրավորներ, բավականին շատ»,- ասաց Հունան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են: Նրա փոխանցմամբ՝ միջադեպի արդյունքում տեղի է ունեցել նաև դանակահարություն: Ըստ Հունան Պողոսյանի՝ դանակահարված քաղաքացին նույնպես ոստիկան է: Իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում հավաքված բազմությանը խնդրել է հեռանալ տարածքից, որպեսզի ոստիկանությունը կարողանա լրացուցիչ օպերատիվ աշխատանքներ իրականացնել: Ոստիկանությունը Ազատության հրապարակից հավաքել է փայտեր, դիմակներ, թղթեր… 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Իսկ այս հղումով` ոստիկանության հայտարարությունը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի մասին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին