▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատության պողոտայում սպանված Տիգրան Առաքելյանը ոստիկանության ավագ էր. 2 անչափահաս երեխա ունի

Ազատության պողոտայում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանը ոստիկանության ավագ էր։ Ծնվել է 1981թ-ի սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում։ 

Առաքելյանը ամուսնացած է, ունի անչափահաս 2 երեխա՝ տղա և աղջիկ։

/filemanager/uploads/Tigran_Araqelyan.jpg

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 0430-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է:

 Նշենք, որ միջադեպի հետևանքով  «գլխի գագաթային շրջանում պատռված վերք, փափուկ հյուսվածքների սալջարդգլխուղեցի ցնցում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եղափոխված 25–ամյա Ա. Հակոբյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։  Ոստիկանն այժմ գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են, մեկը՝ անչափահաս նրանք ձերբակալվել են:

Կարդացեք՝ Երևանում քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան

Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ

Ազատության պողոտայում ծեծի ենթարկված ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին