▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն դադարեցնում է աշխատանքը.azatutyun.am

azatutyun.am-ը գրում է.«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն դադարեցնում է աշխատանքը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, այսօր մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները կապարակնքեցին ռադիոկայանի` «Կասպիան պլազա» բիզնես կենտրոնում գտնվող գրասենյակի դռները: Մինչ այդ ոստիկանները առգրավեցին գրասենյակի բոլոր համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները, հիշողության քարտերը, ինչպես նաև տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը:

Քննիչները հայտնել են, թե խուզարկության մասին որոշումը կայացվել է ռադիոկայանի` որպես արտերկրից ֆինանսավորվող կառույցի գործունեության հետաքննության շրջանակում:

Այսպիսով «Ազատություն» ռադիոկայանը դարձավ արևմտյան ֆինանսավորմամբ գործող չորրորդ կառույցը` ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտից` NDI-ից,Oxfam-ից և IREX-ից հետո, որ դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին