▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում. Լևոն Զուրաբյանը` Փաշինյանի մասին

Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն, նա մերժել է արժանապատիվ խաղաղության այս նպաստավոր առաջարկը եւ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը, եւ պատճառելով Հայաստանին անթիվ֊անհամար բարոյական, հոգեւոր եւ տնտեսական կորուստներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքի համաձայն, Լեւոն Տեր֊Պետրոսյանը 2018 թվականին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան առաջարկել է ընդունել Մինսկի խմբի համանախագահների պլանը /որի վերջին տարբերակը ներկայացվել է 2019 թվականի հունիսին, տե՛ս պլանի բովանդակությունը ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնական հրապարակման մեջ, հղումը մեկնաբանությունում/։ Համաձայն այդ պլանի՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեին հինգը շրջանները, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը ամբողջ ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ու Քելբաջարի շրջանների նկատմամբ, իսկ այդ շրջանների վերադարձը կապվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծման հետ, այսինքն՝ թողնվում էր ապագա սերունդներին։ Հաստատվում էր խաղաղություն, որի պայմաններով Ադրբեջանը ստանձնում էր ուժի չկիրառման միջազգային պարտավորություն։

Հիմա ի՞նչ է ստացվում. Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն, նա մերժել է արժանապատիվ խաղաղության այս նպաստավոր առաջարկը եւ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը, եւ պատճառելով Հայաստանին անթիվ֊անհամար բարոյական, հոգեւոր եւ տնտեսական կորուստներ։ Ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում»,- գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին