ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետի ընտրության 2-րդ փուլն էր: Նիկոլ Փաշինյանը 2-րդ անգամ չընտրվեց: Փաշինյանին կողմ և դեմ քվեարկող չեղավ, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր։
Նշենք, որ վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, որի մասով հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն նշանակելու մասին:
Կարդացեք նաև՝ Կան սեփականատերեր, որ եթե վատ տրամադրությամբ արթնանան, կարող է տնտեսական ցուցանիշի անկում լինի