▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա որ էս իշխանությունը վեր ելնի ծառին, վեր ընկնի քարին, վերջում ո՞նց է լինելու. Փաշինյանը հիշեց Կիկոսի մահը

Պատահական չէ, որ Կիկոսի մահը հին հայկական ժողովրդական հեքիաթ է, որտեղ ասում ՝ բա որ գնացի մարդի, ունեցա որդի, վեր ելավ ծառը, վեր ընկավ քարին, բա որ էս իշխանությունը վեր ելնի ծառին, վեր ընկնի քարին, վերջում ո՞նց է լինելու: Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչով մտավախություններին, թե ՀՀ կառավարությունը կարող է ձախողվել:

«Էսօրվանից քելեխն ուտում ենք, վայ Կիկոս ջան, էս ինչ եղավ, բա խի տենց ստացվեց: Վարչապետ ընտրվելուց հետո երբ եկա Հանրապետության հրապարակ, ես ասացի՝ ժողովուրդ, դուք էսօր հաղթեցիք, որովհետեւ դուք եք որոշել, թե ով ընտրվի ՀՀ վարչապետ: Այսօրվա Հայաստանի էությունը ոչ վարչապետն է, ոչ կառավարությունը, այլ այն ժողովուրդը, որ որոշում է, ե ով որտեղ պետք է լինի: Այն ժողովուրդը, որ վերջ է տվել այդ պրոցեսին, թույլ չի տալու, որ այս իրավիճակը փոխվի: Եկեք Կիկոսի մահը չանենք մեր հեղափոխության վրա, որ վերջ, պրծավ, վայ, երկու ամիս անցավ, ինչու մենք Սինգապուր չենք, բա մենք սրա համա՞ր էինք պայքարում»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, շատերը երկրների օրիանկներ են բերում, այդ թվում մոտ ու հեռու. «Եկեք զուգահեռ անցկացնենք, թե որտեղ, որ ժամանակաշրջաններում ինչ է տեղի ունեցել: Մենք բոլոր չափումներով բոլորից առաջ ենք ամեն ինչով՝ եւ մեր իշխանության որակով, եւ մեր քայլերի արդյունավետության որակով: Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու պետք է գործող կառավարությունը ձախողվի: Եթե նույնիսկ ձախողվի, ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձախողվի: Ինչու պետք է դուք ձախողվեք: Այն հաղթանակը, որ մենք կերտել ենք, չպետք է կենտրոնացվի կառավարության կամ մեկ անձի վրա, որ ասեն՝ սպասենք, տեսնենք, որ ծառը բարձրանում է, ընկնելու է, թե բարձրանալու է:

Հիմա մենք կանխատեսում ենք, որ կառավարությունը կձախողվի՞, թե ոչ, թե՞ ուզում կամ  չենք ուզում, որ կառավարությունը ձախողվի: Սա ավելի կարեւոր է: Անձամբ ես ձախողվելու ոչ մի պատճառ չունեմ, որովհետեւ ամենամեծ գործը, որ պետք է անեի, արդեն առնվազն մի այնպիսի գործի համահեղինակ եմ դարձել եւ ինձ պատիվ է ընձեռնվել առաջնորդել այդ պրոցեսը, արդեն իրականություն է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նա նկատեց, որ դեռ հեղափոխությունից առաջ էլ շատերն ասում էին, որ հնարավոր չէ, որ հեղափոխություն լինի. «Ասում էին՝  բացառված բան է, էս սրա մարդն ա, սաղ պայմանավորված ա: Հիմա երբ այդ էյֆորիան անցնի, էլի ասելու են՝ նստենք սպասենք ձախողման: Չի լինելու ձախողում, իզուր մի սպասեք: Լինելու է հաջողություն հաջողության հետեւից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին