Որ ասեմ` գոհ եմ Բագրատ Սրբազանի երեկվա ուղերձից, սուտ ասած կլինեմ, «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: «Նրա ելույթում զգացվում էր հուզականություն և սթափության պակաս: Երևի էդ հանդիպմանն ինչ-որ բաներ նախորդել էին, ինքը շատ հուզված էր, ես էլ լինեի այդ հուզականության մեջ, սթափ խոսք ասել չէի կարող»,- ասաց նա: «Ես ակնարկել եմ այս վերջին ամիսներին, հիմա էլ բացահայտ կասեմ` Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերներն են ու ուրվականները: Դրանցից Սրբազանը չի կարող ազատվել: Այդ ուրվականների հեղինակները պետք է իրենք հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունն է դա պահանջում: Եվ եթե իրենք դա չեն անում, ապա իրենք հայրենիքի մասին չեն մտածում, այլ միայն ըննդդիմության իշխանությունը պահպանելու մասին: Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Եվ երկրորդ նախագահը և իր որդին պետք է իրոք, փաստացի հեռանան, երրորդ նախագահը պետք է բաց թողնի այդ «Հանրապետական» կուսակցությանը, ինչպես պատահական մտավ, այնպես էլ պատահական պիտի դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ: Սա պետք է անել, եթե մինչև հիմա չեն անում, ուրեմն չեն ուզում, որ լինի: Չպիտի Բագրատ Սրբազանը գնա, ասի` հեռացեք, իրենք էլ խռովեն, իրենց ամբողջ ռեսուրսներով թողնեն-գնան: Իրենք պետք է հասկանան ու թողնեն գնան: Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունն իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պիտի հայրենիքի փրկության համար ասեն` լավ, թող ես կորչեմ, բայց հայրենիքը փրկվի: Զարմանալի է, որ մեր սիրելի Բագրատ Սրբազանը դրա ընկալումը չունի... Կամ ունի, ի՞նչ իմանամ»,- ասաց Միքայել Սրբազանը: «Կարող ա և ես եմ սխալ, ինչ իմանամ, բայց ես իմ համոզումն արտահայտեցի»,- եզրափակեց Աջապահյանը: *** |
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես քրիստոնյա հայ եմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։ Շատ ցավով այսօր ևս լսեցի Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին, ով 2018-ին սատարում էր Նիկոլ Փաշինյանին և իշխանազավթման մասնակից էր դարձել, երբ Նիկոլի մարդիկ դագաղներով և պսակներով այցելում էին մարդկանց տները։ Շատ մեծ հիասթափությամբ լսեցի նրան, երբ նա, սրբազան շարժման ժամանակ բազմիցս երթեր առաջնորդեց, հետո ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ կապ չունի, չի սատարել և չի սատարում նրան։ Երբեք չեմ անդրադարձել այս երևույթներին։ Հիմա նա ասում է հետևյալը․ *** Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ եւ երրորդ նախագահների տվերն է եւ ուրվականը: Նա, մասնավորապես, նշել է. «Ընթացիկ իրավիճակի մասին նրա մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում: Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։ Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...»: |
«Բացահայտ կասեմ` որն է Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության պատճառը». Միքայել Աջապահյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet