▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ տեսանյութ․ կրակել են, զենքը դրել ձեռքը. ինչ վարկած է քննվում Էրեբունիում երիտասարդ տղայի կյանքից զրկման դեպքով

Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի մահվան դեպքով տարբեր վարկածներ են քննվում:

Արմլուրն է գրում, նշելով, որ լուրերի համաձայն՝ իրավապահները նաեւ քննում են այն վարկածը, որ միգուցե երիտասարդ տղային սպանել են զենքը դրել ձեռքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տղամարդու մարմին, ձեռքի մոտ էլ՝ «բայկալ» տեսակի ատրճանակ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ կատարվածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, կպարզի քննությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին