«Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Արմավիրով գնացինք: Մինչև մեր առաջին կետ ընկած հատվածում ճանապարհը շատ լավն էր: Մեր գործընկերներին հարցրեցի` Արմավիրից մինչև Գյումրի այսպե՞ս է ճանապարհը: Ստացա շատ պինդ դրական պատասխան, որ` այո: Ես էլ վերցրեցի, նկարեցի ու հրապարակեցի ճանապարհը` ասելով, թե` ահա Արմավիրից Գյումրի գնացող ճանապարհը բերել ենք այս վիճակին: Ինչ-որ ժամանակ անց բացեցի, կարդացի մեկնաբանությունները, տեսա` գրված է` հերթական լկտի սուտը, բա դու արի հասի Բայանդուր, բա դու եղե՞լ ես Բայանդուր: Ու պարզվեց` մարդիկ ճիշտ են: Պետք չի ավանսով բաները, չի եղել, ասեք` չի եղել: Հիմա մինչև տարվա վերջ պիտի գնամ, իմ աչքով տեսնեմ` Բայանդուրի ճանապարհը եղել ա, թե` չէ»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված կարճ տեսանյութի մեջ կառավարության անդամների հետ զրույցում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |
«Բացեցի, նայեցի տեսա` տակը ինչ-որ մեկնաբանություններ են, պարզվեց` ճիշտ են». Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet