▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացի հրաձգային զինատեսակներից թշնամին կիրառել է ականանետ և նռնականետ

Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 44 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ  (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին