▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացում եմ տան դուռը` հույսով , որ կանգնած ես այնտեղ, բայց ամաչում ես թակել. զոհված Դավիթի կնոջ գրառումը

Աշխարհին, որ կողմից էլ նայեմ , մեկ է, դու չես երևալու...Ես ամեն օր դեռ արևը չծագած , ամպերից այն կողմ քեզ եմ փնտրելու , ու ամեն անգամ , լցվելու են աչքերս քեզ չգտնելու , ու գոնե մեկ անգամ հետդ խոսելու համար։
Ես մեղադրելու և մեղավոր եմ հանելու ինձ , որ չկարողացա աղոթքս Աստծուն հասցնել...որ չկարողացա բառերովս քեզ ողջ պահել... քեզ կողքիս պահել...
Ապրելով , կորցնում եմ ինձ , որ վերագտնելուց , գոնե քեզ գտնեմ...
Բացում եմ տան դուռը , հույսով ,որ կանգնած ես այնտեղ, բայց ամաչում ես տան դուռը թակել։



Գիշերը, մի կերպ փակում եմ աչքերս , այդպես էլ քեզանից «բարի գիշեր» չլսելով...
Երանի՜,քո մասին խոսելիս , բառերս անցյալ ժամանակով չկիրառեի...
Երանի անունդ լսելիս, մատներս չտանեի աչքերս , դառն արցունքներս մաքրելու համար։
Երանի քեզանից հարցնելիս ,ոչ թե ներսումս սիրտս կոտրվեր,այլ ժպտայի ու հասկացնեի , որ չեմ կորցրել, որ ամեն բան լավ է։
Երանի՜,քո տուն չզանգելու միակ պատճառը՝, այդ չլիցքավորված հեռախոսդ լիներ...

Երկուսս էլ խոստումներ ունեինք...Բայց, վերջին անգամ խոստանում եմ, Էլ այլևս չհավատալ «խոստում» բառին , որովհետև, դու հասկացրեցիր , որ այդ բառն ուղղակի չկայացած երջանկություն է...

Աղբյուրը՝arajin.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին