▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հնարավո՞ր չէր 12 օրում մաքրել գոնե Հանրապետության թիվ 1 հուշարձանի անմար կրակի հատվածի և աստիճանների ձյունն ու սառույցը»

Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այսօր 2026 թվականի հունվարի 11-ն է և ես որոշել էի տարվա առաջին տեսանյութս նկարահանեի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինաշխատանքների մասին, ինչը և արեցի, բայց մինչ կհրապարակեմ շինաշխատանքների մասին տեսանյութս, որոշեցի այս տեսանյութով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուշադրությանը ներկայացնել հուշահամալիրի այսօրվա վիճակը։ Մի՞թե հնարավոր չէր 12 օրվա ընթացքում մաքրել գոնե Հանրապետության թիվ մեկ հուշարձանի անմար կրակի հատվածի և աստիճանների ձյունն ու սառույցը։

Երևանի քաղաքապետարանին և մասնավորապես «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին, գիտեմ, որ Հուշահամալիրի մաքրության և խնամքի պատասխանատում դուք չեք, այլ թանգարանի տնօրինությունն ու աշխատակիցները, բայց այնուամենայնիվ, խնդրում եմ առաջարկեք Ձեր օգնությունը Հուշահամալիրի տնօրինությանը և կազմակերպեք հուշահամալիրի տարածքի ձյունից և սառույցից մաքրման աշխատանքները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին