▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատյանն ապացույց է ուզում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, կինոդերասան Միքայել Պողոսյանը և կինոդերասան Ալեքսանդր Խաչատրյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշել էին, որ այսօր, միանշանակ, անհրաժեշտություն է կինոյի մասին օրենք ունենալը: Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ նշել էր, որ կինոյի ոլորտում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ով պատահի՝ կինո է նկարում և նման կերպ շարունակվել չի կարող: Ըստ ռեժիսորի` 1990-ականներին, երբ ՀՀ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր, իրենք զրուցել են նրա հետ և ասել կինոյի մասին օրենք ունենալու և կինոարտադրողներին որոշակի արտոնություններ տալու անհրաժեշտության մասին, սակայն Հրանտ Բագրատյանն ասել է, թե կինոարտադրողն ու նրբերշիկ արտադրողը պետք է նույնկերպ հարկվեն: «Արդյունքում` մեր կինոն նրբերշիկ դարձավ, նրբերշիկի արտադրության պես` յուրաքանչյուր շքամուտքում 7 ռեժիսոր և 60 դերասաններ հայտնվեցին»,-ասել էր Էդգար Բաղդասարյանը:

Հրանտ Բագրատյանն արձագանքել է՝ ասելով.

«Սա շատ հետաքրքիր է։ Վկայում է մեր մտավորականության որոշ «ներկայացուցիչների» ողորմելի վիճակի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ես առաջինն եմ եղել, որ պարտավորվեց կինոյի պետական պատվեր իջեցնել պատերազմի ծանր տարիներին։ Ի դեպ, այդ պատվերներում հարկերը հաշվում են։ Համադրելի գներով վստահ չեմ, որ պետբյուջեից կինոմատոգրաֆները հիմա ավել են ստանում, քան 1994-1996-ին։ Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը։ Այս «մտավորականները» դժգոհ են։ Բայց հո չեն կարող կոնկրետ դժգոհություն արտահայտել ներկա իշխանություններին։ Այդ դեպքում ամեն ինչից կզրկվեն։ Իսկ մենք դեմոկրատ ենք։ Մեզ կարելի էր։ Հետո արի մի բան ասեմ էլի, մտածում են սրանք, սիրտս թեթևացնեմ։ Համ էլ ասածս, ըստ իրենց, կոնկրետ կլինի։ Կարելի՞ է մի հատ ապացույց ներկայացնել, թե ես նման բան եմ ասել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին