▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը. Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը կարիերայի սկզբնական շրջանից քննարկումների կենտրոնում է եղել, նույնիսկ այն պարագայում երբ տևական դադար է վերցրել ու չի նկարահանվել հեռուստասերիալներում։ 

Արդեն մի քանի օր է, ինչ բուռն քննարկվում է նաև դերասանուհու անձնական կյանքը, որտեղ թվում է. թե ամեն բան այդքան էլ հարթ չէ։

Տաթևիկը իր ինստագրամյան հրապարակումներով ամեն բան անում է հաստատելու համար, որ ամուսնալուծվել է։

Երեկ դերասանուհին այնպիսի հրապարակում է արել, որը ստիպում է մտածել, որ հետամուսնալուծական շրջանն այնքան էլ հարթ չի ընթանում. «Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը․․․Ինձ թվում էր, թե ոչնչից այլևս չեմ զարմանա․․․Բայց բրավո քեզ․․․Հայկական բեմը կորցրեց մեծագույն արտիստի, քանզի նա այլ մասնագիտություն ընտրեց»,-գրել է Տաթևիկը։

Հավելենք նաև, որ օրեր առաջ տեղի է ունեցել Տաթևիկի եղբոր հարսանյաց արարողությունը որին դերասանուհին միայնակ էր ներկայացել, բացի այդ երեկոյի հարսիկը ծաղկեփունջը՝ նետելու փոխարեն, պարզապես այն փոխանցեց Տաթևիկին։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին