▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաժանվում է կնոջից

Կանադայի վարչապետ 51-ամյա Ջասթին Թրյուդոն բաժանվել է իր 48-ամյա կնոջից՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոյից։ Այս մասին նա օգոստոսի 2-ին հայտնել է Instagram-ում։ Ամուսնալուծության մասին նույն գրառումը հրապարակվել է նաև նրա նախկին կնոջ էջում։

«Ես և Սոֆին ցանկանում ենք հայտարարել, որ բազմաթիվ բովանդակալից ու դժվարին խոսակցություններից հետո որոշել ենք բաժանվել»,- գրել է Կանադայի վարչապետը։

Զույգը նշել է, որ բաժանվելուց հետո իրենք կմնան մտերիմ ընկերներ և «խորապես սիրում և հարգում են միմյանց»։

«Հանուն մեր երեխաների բարեկեցության խնդրում ենք հարգել մեր և նրանց անձնական կյանքը», - ասել է Կանադայի կառավարության ղեկավարը։

Ամուսնալուծության պատճառները չեն հաղորդվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին