▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանանն անվնաս է. ՍԱՏՄ-ն հորդորում է «խուճապային» տրամադրություններ չտարածել

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը ֆբ-ի իր էջում գրառում է կատարել․

«Բանանն անվնաս է !!!

Դեռևս դեկտեմբերին ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճ էր հայտնաբերել։ Մենք դա ընդունեցինք ի գիտություն ու, թեև Հայաստանի սահմանային հսկիչ կետերի տեսուչները ներկրվող բանանի խմբաքանակներում նման խնդիր չէին հայտնաբերել, սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել էր վերահսկողությունը:

Սահմանին վերահսկողության ամբողջ ընթացակարգը այսօր էլ շարունակում է խստորեն պահպանվել, ու դա վերաբերում է ոչ միայն բանանին: Կարանտին որևէ հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում:
Բայց, չգիտես ինչու, ինչ-որ մարդիկ հենց բանանի շուրջ պարբերաբար սկսում են «խուճապային» տրամադրություններ տարածել: Հիմա էլ համացանցում նոր տեսանյութ է շրջանառվում»,- մասնավորապես գրել է Անուշ Հարությունյանը` հորդորելով չտրվել մանիպուլյացիաների:

«Նախ` սիրելիներս, բույսերի հիվանդության հարուցիչները մարդուն չեն անցնում և պտուղը ուտելիս դրանք մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր լինել չեն կարող: Դրանցից որոշները կարող են միայն տնտեսական վնաս հասցնել աճեցնողներին, ինչի համար էլ համարվում են «կարանտին» և խստորեն վերահսկվում: Իսկ գրիպի և այլ վիրուսներ պտուղների մեջ իրենց գոյությունը պահպանել չեն կարող, դրանց համար անհրաժեշտ են կենդանի օրգանիզմներ։

Էլ չեմ ասում, որ վիրուսի հարուցիչը հնարավոր չէ առնաձնացնել և ներարկել բույսի մեջ, դա հսկայական ծախսեր և գիտական ներուժ է պահանջում:
Հուսամ, հնարավորինս մատչելի բացատրեցի:)
Բոլոր այն մարդկանց, որոնք «կասկածելի» բանան են տեսնում, առաջարկում եմ դիմել լաբորատոր փորձաքննության: Սեփական ծախսերով փորձեք Ձեր կասկածները փարատել ու չասեք՝ բա դուք ինչի՞ համար եք, դուք տարեք… ՉԵՆՔ ՏԱՆԻ, պետությունն այսօր այնքան ռեսուրսներ չունի, որ յուրաքանչյուր ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ կասկածի դեպքում ծախսի:

Հ.Գ. էս էլ գիտնականի գրառումը. Դավիթ Պիպոյան
«ՀՀ ներմուծվող բանները գալիս են կիսախակ վիճակում հետո սառնարային տնտեսություններում հասունացվում, այնպես որ շատ նորմալ սև կետեր են: Հանգիստ կերեք, կամ բերեք տվեք ինձ ես կուտեմ ֆռեշի տեսքով: Ինչ վերաբերում է բանանի վնասատուին, ապա անհոգ եղեք դա բուսասանիտարական միջոցառում է, ինչպես ասենք լոլիկը ցեցը, դրանից բույնս է տուժում, ոչ մարդը, իսկ ՀՀ-ում բանանի ծառեր դեռ չկան ու փառք Աստծո»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին