▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին. ԱԺ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժգոհություններ եմ ստանում գյուղատնտեսական վարկերի տրամադրման շուրջ:

Գյուղատնտեսները բողոքում են, որ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին և առաջնայնությունը տալիս են միայն այդ հանգամանքին` առանց հաշվի առնելու վարկային հայտ ներկայացնողի վարկունակությունը:
     Հրավիրում եմ Էկոնոմիկայի նախարարության և բանկերի ու վարկային կազմակերպությունների կառավարիչների ուշադրությունն այս խնդրին: Ուսումնասիրեք ձեր մարզային մասնաճյուղերի կառավարիչների և բավարարած հայտատուների փոխկապակցվածությունը, համեմատեք վարկ ստացողի և չստացողի ռիսկայինությունը:
     Նրանք, ովքեր հանդիպել են այսպիսի առերևույթ անարդարության, խնդրում եմ, տեղեկացրեք ինձ: Կարող եք նաև անձնական նամակով գրել, եթե, իհարկե, չեք ցանկանում հանրայնացնել Ձեր ով լինելը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին