Բանկի շահույթ նվազելը ո՞րն ա․․․Վարդան Ղուկասյանն՝ «Էքսպրես կրեդիտ»-ի մասին
Տեսանյութն՝առանց մեկնաբանության՝ նաև՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Հիշեցնենք, որ չորս տարի առաջ քաղաքացիները ակցիա էին արել Կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպության դեմ։
«Եկել ենք որպեսզի կառավարությանը տեղեկացնենք վարկային կազմակերպության գործունեության մասին, որը չարիք է հայ ժողովրդի համար» ,- նշել էր ակցիայի մասնակիցներից մեկը՝ Տիգրան Մալխասյանը՝ վստահեցնելով, թե իր ընտանիքը տուժել է վարկային կազմակերպությունից։
«18 միլիոն վճարում եմ կատարել «Արարատ» բանկում, վերցրել եմ կտրոնը, սակայն «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպությունը 18 միլիոնի փոխարեն հաշվել է 1միլիոն 800 հազար, որից հետո հաշվարկվել է տույժ ու տուգանք ։ Դրանից հետո հայտ է ներկայացվել դատարան, որպեսզի կալանք դրվի ՌԴ-ում գտնվող հայրիկիս անունով գույքի վրա։ Սակայն դատարան հասնելուց հետո իրենք հայտարարեցին, որ դա տեխնիկական սխալ է»,-պատմել էր Տիգրան Մալխասյանը։
Քաղաքացիները վստահեցնում էին, որ այս վարկային կազմակերպությունից տուժել են ավելի քան 100 ՀՀ քաղաքացիներ։ Քաղաքացիները պահանջում են, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի․ « Պետք է ամեն ինչ անցնի օրինական դաշտ , կայացվեն արդար դատավճիռներ, ըստ որի կվերադարձվեն մարդկանց բնակարանները։ Պետք է վերանայվեն «Էքսպրես կրեդիտ»-ի լիցենզիաները »։
«Մենք ժողովրդին կոչ ենք անում չխաբնվել «Էքսպրես կրեդիտ» վարկային կազմակերպության ներկայացրած զրո տոկոսներին, որովհետև այս կազմակերպության միակ նպատակն է ունեզրկել մարդուն»,- ասել էր Տիգրան Մալխասյանը։