▲ Դեպի վեր

Ուրբաթ, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Բաքուն ածանցյալ պահանջներ ունի

«Հրապարակ»-ը գրում է․ «Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները: ՀՀ-ն ընդունել է համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Խոսքը միջազգային հայցերի հետքաշման և սահմանին երրորդ երկրներին պատկանող ուժեր չտեղակայելու մասին է։

ՀՀ ԱԳՆ-ն շտապեց աչքալուսանք տալ, թե` «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»։ Սկսել են խորհրդակցություններ «ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։ Չնայած ՔՊ-ականներից ոմանք երեկ այս հայտարարությունն ակտիվորեն տարածում էին, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ սա չի նշանակում, թե պայմանագիրը ստորագրվելու է՝ Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել: Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի և ՀՀ-ի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու, ինչի մասին քանի անգամ հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին