Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախի Հանրապետությունում զինծառայություն անցնելու որոշումը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը այս որոշումը «քաղաքական շոու» է անվանել: «Սա քաղաքական շոու է: Դրանով Փաշինյանի ռեժիմը փորձում է բարձրացնել իր վարկանիշը», - հայտարարել է նա:
«Այս քայլը ոչ կառուցողական է և չի կարող ծառայել տարածաշրջանի կայունացմանը», -ասել է նա:
Աղբյուր՝ armtimes.com