|
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱՐԵՆ ադրբեջանական գազ։

Հավանակա՞ն է արդյոք, որ Բաքուն Արցախում հիմա փորձում է մի կրակոցով երկու նապաստակ խփել։ Այո՛։
Արցախ գազ է մատակարարվում, իհարկե Գազպրոմ Արմենիայի միջոցով։ Եթե վատթարագույն հաշվարկներ անենք անգամ, համարենք, որ Արցախում հիմա բնակվում է շուրջ 80-90 հազար հայ, այսինքն, կա առնվազն 20 հազար բաժանորդ, իսկ ձմեռային ամիսներին գազի սպառման համար ընտանիքը վճարում է լավագույն դեպքում 20․000 ՀՀ դրամ (չհաշվարկված միջին), ապա Գազպրոմ Արմենիան Արցախ գազ մատակարարումից այս ամիսներին ստանում է մոտ 400․000․000 ՀՀ դրամ կամ շուրջ 800․000 ԱՄՆ դոլար եկամուտ (այս հաշվարկները ստույգ չեն, սրանք մոտավոր հաշվարկներ են)։
ադրբեջանը պլանավորում է մոտակա 25 տարում Եվրոպա արտահանել 10 մլրդ խորանարդ մետր բնական գազ, ասել է, թե Բաքուն ունի բնական գազի բավարար պաշարներ։ Վերջին տվյալներով բնական գազը կազմում է ադրբեջանի էներգետիկ ընդերքի 47 տոկոսից ավելին։
Ալիևը, փաստորեն, սրանով կարող է ստիպել Մոսկվային դուրս գալ իր էներգետիկ շահերի գոտուց ու հայերի վրա սկսել թանկով գազ ծախել՝ արևելքից, իր երկրից։ Սա Բաքվին թույլ է տալու և՛ փող աշխատել, և՛ հավելյալ լծակներ ձեռք բերել Արցախահայերի նկատմամբ։
Աներկբա է, որ նման ընթացքը պետք է բացառե՛լ։ Վերջին տարիները ցույց տվեցին, որ ադրբեջանցիք լավ էլ առևտուր են անում իրենց նոր դաշնակցի հետ ու կարելի է ենթարդել, որ այս հարցում ևս կարող են հաջողության հասնել ու ռուսական գազն առհասարակ կտրել Արցախից։ Դրա ականատեսը մենք լինում ենք արդեն երկրորդ անգամ»։
|