«Բաքուն կոչ է անում Երևանին սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքներն ու բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլի»:
Կարդացեք նաև՝ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը
Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ