Բաքվում սեփական տան բակում սկեսուրը` Շարգիա Հուսեյնովան, դաժանությամբ սպանել է 20-ամյա հարսին` Էլնարա Նաջաֆովային, ապա նաև 6-ամսական թոռնիկին,-տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Վիճաբանության ընթացքում սկեսուրը մի քանի անգամ հարվածել է հարսի գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գանգուղեղային վնասվածքներ և տեղում մահացել: Սակայն այդքանը չի բավարարել կմոջը. նա մտել է տուն և խեղդել 6-ամսական թոռնուհուն՝ Էմիլիային:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: