▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարձրաստիճան պաշտոնյան մեզ ասաց, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ»

«Եվրոպացի բավականին բարձրաստիճան մի պաշտոնյա մեզ հետ հանդիպման ընթացքում, Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին վերաբերող իմ ելույթից հետո, ուղիղ տեքստով ասաց՝ պարո՛ն Մամիջանյան, մենք ձեր դիրքորոշումները գիտենք, բայց Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ ու բանակցային տրամաբանությունն ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի ապագային»,- այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այդ պաշտոնյան որոշակի ազդեցություն ունի գործընթացներին. «Հստակ տեքստով ինձ ասաց, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ: Սա՛ է իրողությունը: Ես իմ խոսքերի համար պատասխանատվություն կրում եմ»,- հավելեց պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին