▲ Դեպի վեր

Ուրբաթ, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Բարի ախորժակ, բյուջե լափողներին և «ապագա կա» կուտն ուտողներին»

Ակտիվիստ Միքայել Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս թուրք-մուրք խաղերը մի կողմ: Իմ, գրպանի համար վաղեմի պայքարող, ժողովուրդ! Նկատել եք, որ խանութներում անվճար տրվող պոլիէթիլենային տոպրակներն, այն օրվանից, երբ այս իշխանության հրահանգով դարձան վճարովի, 5 անգամ!!! թանկացել են, այս պահին 50 դրամ են և դեռ շարունակում են թանկանալ:

Թվում է մանրուք, սակայն 400%!!! գնաճի սահուն ընկալումը հանրության կողմից, թույլ է տվել մտածել, որ Կայանատեղերի, գույքահարկի և տրանսպորտի անիրական գնաճն էլ կմարսվի: Իսկ մարսողական պրոցեսն ավելի դյուրին դարձնելու համար հրամցնում են տնտեսական աճ, ասֆալտապատում, նոր ավտոբուսներ...

Արդեն արագ տեմպով թանկանում են բոլոր ապրանքներն ու ծառայությունները, իսկ միջին աշխատավարձի չափն աճում է միայն պետական համակարգի ճոխ աշխատավարձերի և պարգևավճարների հաշվին!

Ինչ ասեմ(( Բարի ախորժակ, բյուջե լափողներին և «ապագա կա» կուտն ուտողներին!!!»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին