Սլովակիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Սլովանը» կամային հաղթանակ տոնեց «Դունայսկայի» հետ արտագնա խաղում։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Սլովակիայի առաջնության գործող չեմպիոնններին հաղթանակ պարգևեց Տիգրան Բարսեղյանի դուբլը։ Նա աչքի ընկավ 56-րդ և 89-րդ (11 մ) րոպեներին։
Այս խաղից հետո «Սլովանը» 15 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։