ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ամուսնալուծության լուրը դժվար թե որևէ մեկին անտարբեր թողներ: Այս լուրին որոշել է Twitte- իր էջում անդրադառնալ նաև Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովը:
Երգիչը մասնավորապես գրել է, որ եթե Պուտինը որոշի կրկին ամուսնանալ, ապա իրեն կհրավիրեն վարել արարողությունը:
Բասկովն անդրադարձել է նաև Թինա Կանդելակիի` Պուտինի բաժանմանը վերաբերող գրառմանը` ասելով. «Հիմա ուրախանում ենք, թե տխրում: Նախագահի որոշումը ենթակա չէ քննարկման»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլ.Պուտինը և կինը` Լյուդմիլան ամուսնալուծության մասին հայտնել են հունիսի 6-ին: Չնայած, նախագահի մամլո խոսնակի հաղորդմամբ սա պարզապես որոշում է, և ամուսինները վաղուց է, ինչ առանձին են ապրում: