▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բավականին հուզիչ էին և՛ Փաշինյանի, և՛ Միրզոյանի ելույթները»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բավականին հուզիչ էին և՛ Փաշինյանի, և՛ Միրզոյանի ելույթներն Աստանայում։ Մանավանդ հայ գերիների ու անհետ կորածների մասով (ի դեպ, քանի որ «գերիները» մեր հողում են եղել, ուրեմն՝ գործ ունենք ավելի շուտ մարդկանց առևանգման կամ հափշտակման հետ)։

Այդ ելույթներն ուղղված են ներքին լսարանին ու, նախևառաջ, գերիների ու անհետ կորածների հարազատներին։ Սիմոնյանն էլ էր հավես. ադրբեջանցիք մեզանից 2 անգամ շատ կորուստ են տվել՝ 401 մարդ։ Բայց արի ու տես, որ ոչ մի ադր-ցի գերի չունենք։

Մաքո՞ւր են աշխատել, թե ինչ-որ տհաս հրաման է տվել՝ հանկարծ ադրբեջանցիներին գերի չվերցնեք։ Ի դեպ, ի՞նչ եղան Ջերմուկում շրջափակված ազերիները (ըստ գլխ. շտաբի պետ Է. Ասրյանի)։ Ի՞նչ եղան 2021թ. նոյեմբերի ազերի գերիները։ Գլուխներս հարդուկելու ու դրսերում սրա-նրանից օգնություն մուրալու փոխարեն գերիներին պահեիք ու մեր տղերքի հետ փոխանակեիք»։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին