«Բախտի բերմամբ, թե պատահմամբ` Երևանի ավագանի դարձած Անի Խաչատրյանին խորհուրդ եմ տալիս չափի զգացողությունը չկորցնել ու պահել իրեն կնոջը վայել։ Արամին Վազգենի հետ կապում է միայն ու միայն ազգանունը։ Արամը ոչ տեսակով, ոչ էլ արժեհամակարգով Սպարապետին մոտ չէ։ Անի, խորհուրդ կտամ Արամից հարցնես, թե օրը քանի՞ անգամ էր ինձ բարևում Շարմազանովի կաբինետի ընդունարանում։ Գոնե շեֆիդ հետ զրուցի` ինչ-որ բան գրելուց առաջ: Ինքը շատ բան եթե չհիշի, ստիպված կլինեմ հիշեցնել։ Այնպես որ, լավ կանես լռես, դրանով ավելի oգնած կլինես....», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը:
Նշենք, որ Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, արձագանքելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, ֆեյսբուքյան գրառում էր արել ու նշել, թե. «Շարմազանով Էդո, դու այդքան չկաս, որ Արամին խորհուրդ տաս, կամ էլ Արամը քեզ պատասխանի»: «Մեր կուսակցությունը 2000-ից պայքարում է ձեր դեմ, և կուսակցության յուրաքանչյուր անդամ հանգիստ ու հիմնավոր կպատասխանի ձեզ։ |