▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բայղուշ». Երբ ԱԺ փոխնախագահը թուրքերեն բառ է օգտագործում

Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, թերևս, այնքան էր ոգևորվել Հ1-ում, իր կարծիքով, տեղ գտած բարեփոխումներից, որ որոշել էր «քար նետել» այլոց բոստաններն ու անհասցե մտքեր էր արտահայտում, օգտագործելով թուրքերեն բառ` «Բայղուշ»: 

«Այսօր, չգիտես ինչո՞ւ` «Բայղուշ TV» անունով` հասարակությանը հայտնի հեռարձակում կա: Ինչի՞ համար է սա: Ավտովթարներ, գողություններ… Ի՞նչ է փոխվում սրանից: Կամ ինչո՞ւ գռեհկության մասին եթերում այդքան շատ տեղ կա, բայց լուսավորչական-կրթական հաղորդումներին եթերի երկու տոկոսն է հասնում»,- ասում էր Հերմինե Նաղդալյանը, թերևս, չմտածելով, որ եթե իր «սրտատոչոր» ելույթից մի հատված  ու հատկապես «Բայղուշի» հատվածը» հեռարձակվի նույն Հ1-ով, լուսավորչա-կրթական ինչ «էֆեկտ» կունենա այն:

 

Մոնթե Քրիսթափորյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին