Բազմաթիվ իջևանցիների հետ ես ու Ասպրամ Կրպեյանը Իջևանից երթով շարժվում ենք Երևան․ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ»:
Դիտեք նաև՝